Monday, March 07, 2011

Իրանի էներգետիկայի նախարարը հաստատվեց իր պաշտոնում

Իրանական Tehran Emrooz օրաթերթի հաղորդում է, որ մարտի 6-ին Իրանի խորհրդարանը հարցաքննության է ենթարկել էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին: Խորհրդարանի մի շարք պատգամավորներ անբավարար էին համարել նրա գործունեությունը, և նրանց պահանջով նախարարն ու երկրի նախագահ Ահմադինեժադը պատասխանատվության էին կանչվել խորհրդարան:

Խորհրդարանի նիստի ընթացքում նախարարի գործունեության թեր ու դեմ կողմերը քննարկելուց հետո նախագահ Ահմադինեժադը պաշտպանել է իր կառավարության անդամին: Նա իր պաշտպանական խոսքում, գնահատելով Նամջուի գործունեությունը, պատգամավորներին ասել է. «Ափսո՞ս չէ՝ Նամջուի նման լավ անձնավորությունը թողնի մեր կառավարությունը»:

Խորհրդարանի պատգամավորները նիստի ավարտին քվեարկության դրեցին էներգետիկայի նախարարի աշխատանքը, և արդյունքում 246 պատգամավորներից 101-ի դեմ, 102-ի կողմ, իսկ 6-ի ձեռնպահ (37 պատգամավոր էլ չի մասնակցել քվեարկությանը) ձայներով էներգետիկայի նախարարը վերահաստատվեց իր պաշտոնում:

Հարկ է նշել, որ անցյալ ամիս էլ խորհրդարանը ճանապարհային ու տրանսպորտի նախարարին հարցաքննության էր ենթարկել, և պատգամավորները, քվեարկության արդյունքում նրան վստահության քվե չտալով, պաշտոնազրկեցին նախարարին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը