ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի իրանցիներին:
Նա իր պատգամում նշել է. «Այս Նոր տարին մեզ առիթ է ընձեռում ուշադիր քննարկել Մերձավոր Արևելքի անցուդարձը: Տարածաշրջանում ծայր առած շարժումները, որոնք մարդու իրավունքների պահանջով են տեղի ունեցել, մեր գնահատանքին ու գովասանքին արժանացան: Թող որ այս նոր տարին լիցքավորվի մարդու իրավունքների ու ազատության հույսերով ու նոր պարտավորություններով:
Շնորհավոր Նոր տարին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Monday, March 21, 2011
Artin Arakelian






0 Պատգամ:
Post a Comment