Tuesday, March 08, 2011

ՄԱԳԱՏԵ-ն չի կարող երաշխավորել Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելը

France Presse գործակալության հաղորդմամբ, ՄԱԳԱՏԵ-ի նախագահ Յուկիո Ամանոն ՄԱԳԱՏԵ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է. 

«ՄԱԳԱՏԵ-ն չի կարող երաշխավորել Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելը: Իրանը պատշաճ համագործակցություն չունի ՄԱԳԱՏԵ-ի հետ, որի պատճառով էլ մենք չենք կարող երաշխավորել, որ Իրանի միջուկային աշխատանքները խաղաղասիրական են»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչ այժմ Իրանի միջուկային աշխատանքները կասեցնելու նպատակով 4 պատժիչ բանաձև է հրապարակել, բայց Իրանը, անտեսելով հիշյալ բանաձևերը, շարունակում է իր միջուկային աշխատանքները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը