Tuesday, March 15, 2011

Իրանցի ու միջազգային 73 մտավորականներ պահանջագիր են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Իրանական Saham News լրատվական կայքի հաղորդմամբ, իրանցի ու միջազգային մի շարք մտավորականներ ու մարդու իրավունքի ակտիվիստներ պահանջագիր են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին՝ Իրանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտելու, ռեֆորմիստական շարժման առաջնորդների ազատության ու մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նամակը ստորագրած մտավորականները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից նաև պահանջել են, որ Իրանում մարդու իրավունքները ոտնահարող անհատները ճանաչվեն և միջազգային դատարանի կողմից հետապնդման ենթարկվեն:
Նամակը ստորագրողների շարքում աչքի են ընկնում, իրանցի հանրահայտ գործիչների ու աշխարհահռչակ մտավորականների անունները, ինչպիսիք են Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին, Աբոլքարին Լահիջին, Դարյուշ Աշուրին, Երվանդ Աբրահամյանը, Ալի Միրսեփասին, Օթինգեր Ռոչարդը, Դարսի Միշելն ու Քայներ Գադը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը