Tuesday, February 08, 2011

Իրանը Աֆղանստանին ու Հայաստանին բենզին կմատակարարի

Իրանի նախագահի լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարարի օգնական Ալիռեզա Զեյղամին հայտարարել է, որ Իրանը Աֆղանստանի ու Հայաստանի հետ համաձայնության է եկել իրանական բենզին արտահանելու մասին: Ըստ Զեյղամիի՝ Իրանը իր հարևաններին բենզին վաճառելու գործընթացում նրանց համար զեղչեր նկատի չի ունեցել:

Կայքը հաղորդում է, որ Իրանը Աֆղանստանի հետ համաձայնության է եկել տարեկան 2 միլիոն տոննա բենզին վաճառելու մասին:

Ըստ կայքի՝ Իրանը նաև Հայաստանին է բենզին վաճառելու: Զեյղամին ասել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են Թավրիզից մինչև Երասխ նոր խողովակաշար կառուցել, որը Իրանին հնարավորություն կտա օրական 70 հազար բարել բենզին վաճառել Հայաստանին: Նախարարի օգնականը նաև ավելացրեց, որ խողովակաշարը մոտ 350 կմ է լինելու։ Դրա կառուցման համար 350 միլիոն դոլարի ներդրման կարիք կլինի: Երկկողմ համաձայնության վավերացումից հետո, հիշյալ հողովակաշարի 50% -ը կառուցելու է իրանական կողմը, իսկ մյուս 50% -ը՝ հայաստանյան մի ընկերություն:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը