Friday, February 11, 2011

Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխության հաղթանակի երթը

Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, այսօր՝ փետրվարի 11-ին, Իրանի բոլոր քաղաքներում տեղի ունեցան իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին նվիրված ժողովրդական երթեր:
Մայրաքաղաք Թեհրանում հազարավոր մարդիկ, հաղթանակի երթին մասնակցելով, շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ ունկնդրեցին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը և իրենց աջակցությունը հայտնեցին Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, իսլամական հանրապետությանը և Թունիսի ու Եգիպտոսի ժողովրդին:
Հատկանշական է, որ ժողովրդական երթին մասնակցել են Իրանի պետական բոլոր գործիչները և քաղաքական ղեկավարությունը:
Հարկ է ավելացնել, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդները, որոնք համարվում են իսլամական հեղափոխության ազդեցիկ գործիչներից, տնային կալանքում հայտնվելու պատճառով հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հիշյալ երթին: Ռեֆորմիստ առաջնորդները ժողովրդին կոչ են արել փետրվարի 14-ին Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդներին աջակցելու նպատակով նման երթ անցկացնել: Ռեֆորմիստները փետրվարի 14-ը Իրանի «Ցասման օր» են հայտարարել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը