Friday, February 18, 2011

ԱՄՆ-ն իրանական «Ռեֆահ» բանկի դեմ էլ է սահմանել իր պատժամիջոցները

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փետրվարի 17-ին հայտարարել է, որ իրանական «Ռեֆահ» բանկի դեմ էլ սահմանում է իր պատժամիջոցները: Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, «Ռեֆահ» բանկն էլ է համագործակցել իրանական հրթիռային ու ռազմական նախագծերի հետ և տանկեր ու հրթիռներ ձեռք բերելու նպատակով բազմաթիվ վարկեր է տրամադրել Իրանի պաշտպանության նախարարությանը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության ու ֆինանսական տեղեկատվության բաժնի ղեկավար Ստյուարտ Լևին հայտարարել է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչ օրս իրանական պետական 20 բանկ է բոյկոտի ենթարկել Իրանի ռազմական, միջուկային ու հրթիռային նախագծերի հետ համագործակցելու պատճառով: Իրանի բանկերի նմանօրինակ անօրինական գործողությունները պատճառ են դարձել, որ միջազգային բանկերը չցանկանան համագործակցել նրանց հետ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը