Wednesday, February 16, 2011

Գյուլի վարորդը ծեծի է ենթարկվել Իրանի ոստիկանության կողմից

Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, Իրան այցելած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վարորդը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից:

Կայքի մատուցմամբ, Գյուլի վարորդը, Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավար Մուստաֆա Իսենին փետրվարի 14-ին ուղեկցել է Թեհրանի «Էնղելաբ» հրապարակ: Իսենը «Էնղելաբ» հրապարակում, որը համարվում է մայրաքաղաքի գրքավաճառների հիմնական կենտրոններից, այցելել է մի գրախանութ: 

Այդ ընթացքում արդեն ժողովրդական ցույցերը թեժացել են, և ոստիկանները փորձել են ցրել փողոցներում կանգնած ավտոմեքենաները: Հասնելով թուրք դիվանագետի ավտոմեքենային` ոստիկանները ծեծի են ենթարկել վարորդին: Հետո ներխուժել են հրապարակի գրախանութներ` փորձելով ցրել ժողովրդին: 

Մուստաֆա Իսենը իր դիվանագիտական փաստաթուղթը ցույց տալով մի կերպ փրկվել է ոստիկանների ծեծից, բայց նրան ուղեկցող մեկ այլ թուրք դիվանագետ, որը փորձել էր ժողովրդական ցույցերը նկարահանել, ձերբակալվել է ոստիկանների կողմից:

Լուրերի համաձայն` ձերբակալված դիվանագետին մի քանի ժամ հետո ազատ են արձակել թուրքական կողմի անմիջական միջամտությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը