Thursday, February 17, 2011

Փետրվարի 18-ին Իրանում ռեֆորմիստների դեմ ցույց է տեղի ունենալու

Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը, հրապարակելով մի հայտարարություն, ժողովրդին կոչ է ուղղել, որ փետրվարի 18-ի ուրբաթօրյա նամազից հետո, ի բողոք ռեֆորմիստների կողմից կազմակերպված ցույցերին, բողոքի ցույց կազմակերպել ու դատապարտել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին ու արտաքին թշնամիների գործողությունները:

Իսլամական քարոզչության համակարգող խորհուրդը, իր հայտարարության մեջ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներին ու ակտիվիստներին ԱՄՆ-ի ու Իսրայելի գործակալներ համարելով, դիմում է Իրանի ժողովրդին` նշելով.

«Իրանի ժողովուրդը փետրվարի 18-ին` նամազից հետո, «Էնղելաբ» հրապարակում համախմբվելու և դատապարտելու է արտաքին ուժերի գործակալների իրականացրած գործողությունները»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը