Tuesday, February 22, 2011

Իրանի ռազմանավերն անցնում են Սուեզի ջրանցքով

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ իրանական երկու ռազմանավեր փետրվարի 22-ի առավոտյան իրավունք են ստացել անցնել Սուեզի ջրանցքով, որից հետո կուղևորվեն դեպի Սիրիա՝ մասնակցելու ռազմական զորավարժությունների:

Մինչ այդ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունը թույլ չէր տալիս, որ իրանական հիշյալ ռազմանավերն անցնեն Սուեզի ջրանցքը, բայց, միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ, այս պահին նավերը ստացել են երթևեկության իրավունքը ու մտել Սուեզի ջրանցք:

Հարկ է նշել, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ է, որ իրանական ռազմանավերն անցնում են Սուեզի ջրանցքով: 

Իսրայելական կողմը սա դիտարկում է որպես ուժի ցուցադրություն Իրանի կողմից, որը, օգտվելով Եգիպտոսի ներքաղաքական անկայուն իրավիճակից, փորձում են տարածաշրջանում ցուցադրել իր ուժը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը