Thursday, February 10, 2011

Էշթոն. Հնարավոր է` Սալեհիի դեմ կիրառված սահմանափակումները վերացվեն

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ հնարավոր է` Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի դեմ կիրառված սահմանափակումները վերացվեն, և նա հնարավորություն կունենա այցելել ԵՄ երկրներ:

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Քեթրին Էշթոնը, որը ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Նյու Յորք, լրագրողներին փոխանցել է. 

«Սալեհին Իրանի ԱԳ նախարարն է, և խնդիրն այն է, որ առհասարակ ԱԳ նախարարները պիտի դուրս գան պատժամիջոցների ցանկից, որովհետև մենք հնարավորություն պիտի ունենանք հանդիպելու այդ երկրի ԱԳ նախարարի հետ: Ես ինքս շատ եմ ցանկանում հանդիպել Սալեհիի հետ, որովհետև նա կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի միջուկային աշխատանքների գործում և լավ իրազեկված է դրանց մասին: 

Սալեհիին ԱԳ նախարար նշանակելը ապացուցում է, որ Իրանի հետ բանակցությունները նոր ընթացք կարող են ստանալ: Ես մի քանի առաջարկ եմ ներկայացրել Իրանի բանագնաց Ջալիլիին, ու սպասում ենք, թե իրանական կողմը ինչ քայլ է ուզում կատարել: Եթե Իրանը չցանկանա փոխել իր ընթացքը, միջազգային հանրությունը շարունակելու է իր ճնշումների իրականացումը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը