Thursday, February 17, 2011

«Հավանականություն կա, որ Մուսավիին ու նրա կնոջը փոխադրեն անհայտ վայր»

Alarabiya հեռուստաընկերությունը փետրվարի 16-ին հայտարարել է, որ գոյություն ունի մի մտավախությունը, որ Իրանի անվտանգության ծառայությունները Մուսավիին ու նրա կնոջը՝ Զահրա Ռահնավարդին, փոխադրեն մի անհայտ վայր, որտեղ այլևս հնարավորություն չի լինի որևէ կապ հաստատել նրանց հետ:

Այդ մասին իրենց մտահոգությունն են հայտնել Մուսավիների որդիները: Նրանց փոխանցմամբ, անվտանգության ծառայությունները փակել են դեպի Մուսավիների բնակարանը տանող ճամփան, ու ոչ ոքի`անգամ որդիներին, չեն թույլատրում մտնել իրենց ծնողների բնակարան: Նաև այնտեղ տեղադրել են էլեկտրական սարքեր, որոնք խափանում են բջջային հեռախոսակապը:

Մուսավիների որդիների փոխանցմամբ, նրանք արդեն մի քանի օր է, ինչ ոչ մի տեղեկություն չունեն իրենց ծնողներից, ու անգամ կասկածում են, որ այս պահին իրենց ծնողները իրենց տանը լինեն:

Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին ժողովրդին ցույցի հրավիրելու պատճառով հայտնվել է տնային կալանքում: Նույն իրավիճակում է գտնվում մյուս ռեֆորմիստ առաջնորդ Մեհդի Քարուբին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը