Tuesday, February 22, 2011

Փետրվարի 20-ին` ցույցերի ընթացքում, Իրանի Շիրազ քաղաքում մեկ ցուցարար է զոհվել

Իրանի մարդու իրավունքների լրատվական կայքի փոխանցմամբ, փետրվարի 20-ին Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր: Շիրազ քաղաքում զոհվել է մեկ ուսանող՝ Համեդ Նուր Մուհամադի անունով:

Կայքի փոխանցմամբ, Շիրազում տեղի ունեցած ցույցերի ընթացքում, ոստիկանությունը Նուր Մուհամադիին կամուրջից ցած են նետել, որի հետևանքով նա տեղում զոհվել է:

Հարկ է նշել, որ շրջանառվող լուրերի համաձայն, փետրվարի 20-ի ցույցերի ընթացքում նաև մեկ ցուցարար է զոհվել Թեհրանի կենտրոնական «7 Թիր» հրապարակում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը