Monday, December 06, 2010

«ԱՄՆ-ն ցանկանում է՝ Ժնևի բանակցություններն անարդյունք ավարտվեն»

Իրանական «Աֆարինեշ» օրաթերթը, մեջբերելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի անդամ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեի հայտարարությունը՝ կապված Իրանի և «Վեցյակի» առաջիկա բանակցությունների հետ, գրում է. «Իրանի դիվանագետների դիրքորոշումը «Վեցյակի» հետ բանակցությունների ընթացքում պետք է լինի պահանջատիրական. հարկավոր է այնպես գործել, որ «Վեցյակի» երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից բանակցությունների ձախողման հավանական նկրտումները բացահայտ դառնան: Բանակցությունների նախօրեին Իրանի և «Վեցյակի» դիրքորոշումների միջև մեծ տարաձայնություններ գոյություն ունեն: Չնայած հենց «Վեցյակի» շրջանակներում էլ Իրանի հանդեպ միակարծիք տեսակետներ գոյություն չունեն: Արևմուտքը ցանկանում է շարունակել Իրանի հետ բանակցությունները, բայց թե այդ բանակցությունների օրակարգերում ինչ պիտի լինի՝ տարաձայնություններ գոյություն ունեն»։
Ըստ «Աֆարինեշի»` Ֆալահաթփիշեն շարունակության մեջ ավելացրել է. «Եթե ԱՄՆ-ն համարենք Իրանին ճնշելու գլխավոր առանցքը, ուրեմն պետք է ասել, որ ԱՄՆ դիրքերը միջազգային ասպարեզում խիստ նվազել են: Նրանք փորձեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում Օբամայի առասպելական հաղթանակն օգտագործել Իրանի ընդդիմադիրներին համախմբելու գործում, բայց մենք ականատես եղանք, որ Օբամայի առասպելը միջանկյալ ընտրություններում պարտությունից հետո խիստ նվազեց, և վերջին շրջանում նա աչքառու ոչ մի ձեռքբերում չի ունեցել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը