Monday, May 24, 2010

Կոդաւորւած մարդկութիւն


Վերջերս, գիտնականները յայտարարել են, որ մի համակարգի վրայ են աշխատում, որի միջոցով հնարաւորութիւն կունենան ամբողջ ժողովրդին այսպէս ասած կոդաւորել: Այդ չիփը լինելու է բրինձի հատիկի չափ եւ կարեւլի է հեշտութեամբ տեղադրել բոլորի բազուկի մաշկի տակ: Այդ գործիքը իրենից սիգնալներ է արտացոլելու որի միջոցով նախ կարելի կլինի բոլորի գտնւելու վայրը գտնել համացանցի միջոցով: Գիտնականները այդ համակարգը օգտագործելու առավելութիւնը գտնում են դրանում, որ բնական աղետների ժամանակ շատ հեշտ կլինի գտնել կորցւած անհատներին: Եւ կամ այդ չիփը տեղադրելով հիւանդ անհատների մարմնում, հնարաւոր կլինի ամեն վարկյան հսկել նրանց առողջութիւնը:
Պիտի աւելացնել, որ այս պահին Մեքսիկայի անվտանգութեան ուժերը օգտագործում են նման մի համակարգ եւ իրենց անհատների մարմնում տեղադրել են մի չիփ, որի օգնութեամբ նրանք կարող են հեշտութեամբ մուտք գործել իրենց կազմակերպութեան խիստ գաղտնի սենեակներ: Այս համակարգը նաեւ կարող է օգնել ծնողներին, որ մշտապես տեղեակ լինեն իրենց զաւակների գտնւելու վայրից:
Այս համակարգին դեմ են բազմաթիւ անհատներ, եւ այդ թւում նաեւ ես, հիմնւելով այն խնդրի վրայ թէ այդ համակարգով ոչնչանում է մարդու ազատութիւնը: Այս ընդդիմադիրների շարքին աւելանում են նաեւ հաւատացեալ քրիստոնեանները, ովքեր հաւատում են թէ դա աշխարհի վերջին օրերի նշանն է: Ես էլ այդ լուրը կարդալով նման մի թեմա մտքումս ծագեց եւ փորձել եմ դա կիսել ձեր հետ:
Եթէ աւետարանի վերջին գիրքը՝ յայտնութիւնը կարդացած լինեք, այն բաժնում, որը խօսւում է ապագայում գալիք նեռի մասին, գրւած է թէ այդ օրերին բոլոր ժողովրդի մարմնի վրայ մի կնիք է դրոշմւելու եւ ով այդ կնիքը չունեցաւ ոչանալու է նեռի կողմից, այդ կնիքը, որը կոչւում է նեռան կնիք, հէնց յայտնի 666 -ի նշանն է:
Հիմա հետաքրքիրն այն է, որ Յովհաննես առաքեալը, որը յայտնութեան գրքի հեղինակն է, այդ դէպքը նախագուշակե՞լ է , թէ՞ պարզապէս իր ուժեղ պատկերացումով ու ֆանտազիայով, մի նոր տեխնոլոգիայի միտք է առաջարկել մեր օրերի գիտնականներին: Դա դեռ հարցական է, թէ մեր օրերի գիտնականները ներշնչւելով յայտնութեան գրքից են զարգացրե՞լ մարդկութեանը կոդաւորելու միտքը, թէ՞ իրօք նեռի ժամանակներում ենք ապրում: Հաւատացեալները անկասկած պիտի պատասխաննեն «այո՛ նեռի ժամանակներում ենք ապրում եւ դրանք էլ հանդիսանում են որպէս նշաններ»: Բայց մի հարց կարող է առաջանալ մեզ մօտ, եւ դա այն է, որ ի՞նչ տարբերութիւն եւ կամ նմանութիւն կարող է գոյութիւն ունենալ Յովհաննես առաքեալի եւ օրինակ Իյզեկ Ազիմովի, Արթուր Ս. Քլարքի եւ կամ Մերի Շելիի (Ֆրանկշտայնի հեղինակ) միջեւ, չէ որ այս գրողների գրած գրքերի պատմութիւնները, որը ժամանակին ֆանտազիա եւ երեւակայական էին համարւում, այսօր իրագործւած են եւ գոյութիւն ունեն իրական աշխարհում: Օրինակ մի քանի օր առաջ լուրերում յայտնեցին, թէ ԱՄՆ-ում գիտնականները յաջողել են մի նոր եւ մարդու ձեռքի սարքած կեանք առաջացնել, որը եւ շատ նմանութիւն ունի ֆրակշտայնի գրքի հետ: Ուրեմն կարելի՞ է դրա հիման վրայ, Յովհաննես առաքեալի անունն էլ աւելացնել ֆանտաստիկ գրողների ցանկում թէ՞ ոչ: Իմ կարծիքով հնարաւոր է:
Ես անկախ դրանից, որ դեմ եմ մարդկութեանը կոդաւորելու մտքի հետ, եւ անպայման ոչ կրօնական պատճառով, բայց հաւատացած եմ, որ մարդկութեան կեանքի զարգացումը խիստ կապւած է իր ֆանտազիայի հետ, եւ եթէ մարդը չունենայ ֆանտազիա, ուրեմն չի կարող ունենալ նաեւ զարգացում: Մեր դարի բոլոր զարգացումները, ինչպիսին են հեռուստացոյցը, համակարգիչը, ինտերնետը, տիեզերագնացութիւնը, բժշկութիւնը եւ այլն, զարգացել է այն պահին երբ մարդիք փորձել են զարկ տալ իրենց ֆանտազիային:
Բայց այդ բոլորի հետ մեկտեղ նաեւ պիտի աւելացնել, որ մենք պիտի փորձենք զարգացնել դրական ֆանտազիաները եւ կամ այդ ֆանդազիաները օգտւել մարդկութեան օգտին եւ ոչ մարդկութեան սահմանափակման ու ոչնչացման համար: 
Այս թեմայի շուրջ կը ցանկանամ լսել նաեւ ձեր տեսակետները:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը