Wednesday, March 09, 2011

ԱՄԷ-ի կողմից արհեստական կղզիների կառուցման հարցը` Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովում

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին հայտարարել է, որ ԱՄԷ-ի կողմից Պարսից ծոցում պատրաստվող արհեստական կղզիների խնդիրը քննարկվելու է հանձնաժողովի նիստում:

Բորուջերդին ասել է. «Մենք նախկինում էլ ենք քննարկել այդ խնդիրը, և հիմա կրկին այն դարձել է քննարկման թեմա ազգային անվտանգության հանձնաժողովի օրակարգում»:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի իշխանությունները խիստ քննադատել են Արաբական Միացյալ Էմիրություններին Պարսից ծոցում արհեստական կղզիներ ստեղծելու կապակցությամբ: Իրանը այդ հարցը դիտարկում է որպես տարածաշրջանի անվտանգության ու կայունության դեմ ուղղված լուրջ սպառնալիք:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը