Wednesday, March 09, 2011

ԱՄՆ-ը Զիմբաբվեին զգուշացրեց Իրանին ուրան վաճառելու առնչությամբ

Associated Press գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին մարտի 8-ին Զիմբաբվեին զգուշացրել է Իրանին ուրան վաճառելու առնչությամբ: Քրոուլիի հայտարարել է. «Եթե Զիմբաբվեն դիմի նմանօրինակ քայլի, կնշանակի՝ անտեսում է միջազգային բանաձևերը, որոնք սահմանվել են Իրանի դեմ: Դրա հետևանքով հնարավոր է նաև, որ Զիմբաբվեի դեմ էլ պատժամիջոցներ սահմանվեն»:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Զիմբաբվեի ԱԳ նախարար Սիմբարաշե Մոմբենգեգոն, Իրանի դեմ սահմանված շրջափակումները անարդար անվանելով, հայտարարել էր, որ Զիմբաբվեն մտադիր է իր ուրանի հանքերի շահագործումը հանձնել իրանական կողմին ու դրա դիմաց Իրանից վառելանյութ ստանալ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը