Friday, March 18, 2011

Թուրքիան Բահրեյնի հարցով զգուշացրել է Իրանին

Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով Asharq Al-Awsat օրաթերթի հրապարակազ լուրը, փոխանցել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ ունեցած իր երկու հեռախոսազրույցների ընթացքում, Իրանի իշխանություններին զգուշացրել է Բահրեյնում ուղղակի միջամտություն կատարելու վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի իշխանությունները խիստ մտահոգված են Բահրեյնում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտություններով, նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Իրանի ոչ կառավարական մի շարք կազմակերպություններ Բահրեյնի շիա ժողովուրդին փրկելու նպատակով փորձում են մահապարտներ հավաքագրել:

Թուրքիայի ԱԳ նախարարը նախքան Մոսկվա մեկնելը ու նաև Մոսկվայում եղած ժամանակ կապվել է Իրանի ԱԳ նախարարի հետ ու նրան զգուշացրել է, որ եթե Իրանը ուղղակի միջամտություն կատարի Բահրեյնի հարցում, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար:

Հրապարակված լուրերի համաձայն` Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ ու նրանց հորդորել է հեռու մնալ այն գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային կայունությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը