Friday, March 18, 2011

Մալայզիայի իշխանությունները Իրանի հետ առնչվող ևս մեկ կասկածելի բեռ են առգրավել

Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է, որ անցյալ շաբաթ, կասկածելի մի նավի բեռնամասը խուզարկելով, հայտնաբերել են սարքավորումներ, որոնք, ըստ մասնագետների, օգտագործվում են զանգվածային բնաջնջման զենք պատրաստելու համար:

Մալայզիայի ոստիկանապետ Իսմայել Օմարը լրագրողներին հայտնել է. «Երբ հիշյալ նավի մասին տեղեկություն ենք ստացել, անմիջապես կանգնեցրել ենք յան։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զանգվածային բնաջնջման զենքերի համար օգտագործվող այդ սարքավորումները, որոնք տեղափոխվում էին Իրան»:

Ոստիկանապետը չի բացահայտել թե ինչ աղբյուրներից են իրենք տեղեկությունը ստացել, միայն հավելել է. «Այս պահին դեռ ոչ մի կասկածյալ ձերբակալված չէ, և մենք հարցը քննարկելու նպատակով օգնության ենք կանչել Interpol-ին»:
Հարկ է նշել, որ մարտի 17-ին էլ Սինգապուրի և Հարավային Կորեայի իշխանություններն էին հայտել, որ դեպի Իրան ուղևորվող մի քանի նավերի բեռներ են առգրավել, որոնք միջուկային ու ռազմական աշխատանքների հետ առնչվող սարքավորումներ էին տեղափոխում Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը