Tuesday, March 08, 2011

Մամեդյարովը հանդիպեց Մահմուդ Ահմադինեժադի հետ

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, որը աշխատանքային այցով մարտի 7-ին մեկնել էր Իրան, հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Գործակալության հաղորդմամբ, Ահմադինեժադը հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իրանն ու Ադրբեջանը եղբայրական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները պետք է հարատև լինեն: Փորձագիտական ծրագրավորմամբ հնարավոր կլինի երկու երկրների ներուժն օգտագործել միմյանց ընդհանուր շահերի ուղղությամբ: Իրանն ու Ադրբեջանը, տնտեսական ու առևտրական հարաբերություններից բացի, պիտի զարգացնեն նաև ժողովրդական հարաբերությունները»:

Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարել է. «Ադրբեջանը Իրանի հետ հարաբերությունների զարգացումը օրակարգի վրա է պահում: Իրանն ու Ադրբեջանը` որպես հարևան իսլամական երկրներ, պիտի սերտ հարաբերություններ ու համագործակցություն ունենան միմյանց հետ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը