Friday, March 04, 2011

Իսրայելն էլ է միանում Իրանի դեմ սահմանված շրջափակումներին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իսրայելի ԱԳ նախարարության խոսնակ Իգալ Փալմորը հայտարարել է, որ Իսրայելն էլ է միանում Իրանի դեմ սահմանված շրջափակումներին. «Ըստ երևույթին, Իսրայելի օրենսդրության մեջ մեծ բաց գոյություն ունի: Իսրայելի քաղաքականությունն ու օրենքները չեն համապատասխանում իրար: Այդ իսկ պատճառով օրենքները պետք է թարմացվեն: Իսրայելը մտադիր է պատժել այն ընկերություններին, որոնք համագործակցում են միաժամանակ թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի հետ»:

Վերջին շրջանում իսրայելական մամուլը բազմիցս գրել է, որ մեծ քանակությամբ իրանական արտադրանք է ներմուծվում Իսրայել, և այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ կարծես այդ երկրները ոչ մի խնդիր չունեն միմյանց հետ: Խոսքն այն մասին է, որ թուրքական խոշոր ընկերությունները իրանական ապրատեսակները գնում էին Իրանից ու հետո դրանք վաճառում Իսրայելում: 

Հիշյալ ապրանքատեսակների ցուցակում աչքի է ընկնում իրանական քարը, որը իր բարձր որակի պատճառով մեծ պահանջարկ ունի Իսրայելում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը