Tuesday, March 08, 2011

Իրանի ՆԳ նախարարը մեկնեց Աֆղանստան

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մուհամադ Նաջարը մարտի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Աֆղանստան:

Ըստ գործակալության՝ Մուհամադ Նաջարը հայտարարել է. «Արտաքին ուժերը վերջին շրջաում անվտանգության պատրվակով ներթափանցել են տարածաշրջան: Բայց նրանց ներկայությամբ թափ է ստացել թմրանյութերի արտադրությունը, խափանվել է տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունը: Տարածաշրջանային համագործակցությունները պատճառ կդառնան, որ ժողովուրդները անվտանգ ու ապահով միջավայրում ապրեն»:

Հատկանշական է, որ նույն պահին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսն էլ գտնվում է Աֆղանստանում և նախագահ Քարզայի հետ քննարկում Աֆղանստանում ԱՄՆ մնայուն ռազմակայան պատրաստելու հարցը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը