Wednesday, March 09, 2011

Մարտի 20-ից Ադրբեջանը գազ կմատակարարի Իրանին

Իրանական Rasad News կայքի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է մարտի 20-ից գազ մատակարարել Իրանին: Կայքի մատուցմամբ, ադրբեջանական կողմը ավարտին է հասցրել Աստարայում կոմպրեսորների տեղակայման աշխատանքները, և դրանք պատրաստ են սկսել գազ մատակարարող սարքավորումների շահագործումը:

Իրանն ու Ադրբեջանը հինգ տարի բանակցություններ վարելուց հետո, 2011-ի հունվարի 12-ին ստորագրեցին գազային պայմանագիրը, որի համաձայն, Ադրբեջանը տարեկան 1 միլիարդ խմ գազ կմատակարարի Իրանին:

Հիշյալ գազային խողովակաշարը 1474 կմ երկարություն ունի, որից 296 կմ-ը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը