Wednesday, February 16, 2011

Թեհրանի ցույցերի ընթացքում զոհված Սանե Ժալեի հուղարկավորության ընթացքում տեղի են ունեցել բախումներ

Իրանից ստացված տեղեկությունների համաձայն` փետրվարի 16-ին Թեհրանի արվեստների համալսարանում տեղի է ունեցել փետրվարի 14-ի ցույցերի ընթացքում զոհված ցուցարար՝ Սանե Ժալեի հուղարկավորությունը:

Շրջանառվող լուրերի համաձայն` հուղարկավորության ընթացքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև: Ականատեսների փոխանցմամբ, ոստիկանությունը շրջափակել է ուսանողներին ու նրանց թույլ չի տալիս դուրս գալ համալսարանի տարածքից: Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ հուղարկավորության ընթացքում ոստիկանությունը մի քանի ուսանողի է ձերբակալել:

Հարկ է նշել, որ Իրանի իշխանությունները փետրվարի 14-ին հայտարարել էին, որ զոհված Սանե Ժալեին սպանել են հենց ցուցարարները` իշխանության հովանավորներից մեկը լինելու պատճառով: Բայց մի քանի ժամ հետո Իրանի ռեֆորմիստական լրատվական կայքերը հրապարակեցին Ժալեի և այաթոլլահ Մոնթազերիի հանդիպման լուսանկարները: Այլաթոլլահ Մոնթազերին, որը մահացել է անցյալ տարվա ընթացքում, համարվում էր իշխանությունների գլխավոր ընդդիմադիրներից, նա երկար տարիներ անցկացրել էր տնային կալանք մեջ: Մոնթազերին համարվում էր իսլամական հանրապետության հիմնադիր՝ իմամ Խոմեյնիի փոխանորդը, բայց վերջինիս մահվանից հետո հայտնվեց տնային կալանքի մեջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Առնչվող լուսանկար
Սանե Ժալեն լուսանկարում՝ ձակից առաջինն է:
Կենտրոնում՝ Այաթոլլահ Մոնթազերին:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը