Ես բախտ եմ ունեցել նրա հետ շփւել մօտիկից, երբ նա «Հայ Դատն Այսօր» համագումարին մասնակցելու համար այցելել էր Թեհրան:
Արդէն երեք տարի է ինչ Դինքը հեռացել է մեզանից եւ արդէն այն պահն է հասել, որ յուզմունքն ու կրքերը հանդարտւելով պիտի աւելի տրամաբանական եւ ռէալ մտածենք Դինքի մասին, թէ ո՞վ էր Դինքը եւ ինչ էր ներկայացնում իրենից:
Մի նախադասութեամբ կարելի է պատասխանել վերեւի հարցին. Հրանտ Դինքը անկախ եւ ինքնուրոյն մտածող մտաւորական էր, որը երբէք իրեն չսահմանեց խմբակցային նեղ սահմաններով: Նա գործեց, գրեց ու պայքարեց մի այնպիտի երկրում, ուր շատերը միայն տարին մէկ, այն էլ որպէս զբոսաշրջիկ այցելում են ու մի քանի պատմական վայրերում նկարւում, եթէ մի քիչ քաջութիւն ունենան մի թաքուն տեղում պատին գրում հայերէն մի քանի բառ, ու յետոյ սուս ու փուս հեռանում: Այո, խօսքը Թուրքիայի մասին է, այն Թուրքիան որը հալածել ու հալածում է հայ ժողովրդին: Եւ Դինքը ճիշտ այդ երկրում քաջութեամբ բացականչեց «ես ՀԱՅ եմ», այն ինչ շատերին արգելւում է, ու շատ ուրիշներն էլ հրաժարւում են դա արտայայտւելուց:
Այո, Դինքը անկախ մտաւորական էր եւ ճիշտ այդ պատճառով էլ միայնակ մնաց: Միայնակ մնաց որովհետեւ նա ցանկանում էր տեսնել ժողովրդավար դարձաց մի Թուրքիա, ուր ամբողջ ժողովուրդը, ինչ ազգութեան էլ որ պատկանեն, հաւասար իրաւունքներ պիտի ունենան, առանց խտրականութեան: Այդ մտքերը կարելի է ռոմանտիկ անւանել, եւ ճիշտ այդ պատճառով էր, որ Դինքը ասում էր «այո, ես ռոմանտիկ եմ»:
Նա իր պայքարի այդ ժամանակահատւածում պաշտպանում էր թուրքիայի հողային ամբողջականութիւնը եւ որեւէ անջատում չեր ցանկանում (այդ մասին ինքը ուղղակի ինձ ասաւ, երբ զրուցում էինք Ալիք օրաթերթի խմբագրատնում) : Եւ կարծես հէնց այդ իր մտքի համար էր, որ մեր աւանդական կազմակերպութիւնները նրան միայնակ թողին իր ծանր ու վտանգաւոր գործում: Շատերը, ինչպիսիք են Հիլդա Չոպոյեանն ու Միհրան Դաբաղը, նրան համարում էին թուրքիայի գաղտնի ծառայութիւնների գործակալ, մի տարբերութեամբ միայն, որ նա խօսում էր հայերէնով: Նաեւ ժամանակին եղան հրահանգ շրջաբերականներ որոնք օրգան համարւող օրաթերթերից պահանջում էին աւելի քիչ արձագանքել Դինքի մտքերը իրենց պատկանող թերթերում: Եւ այդպէս եղաւ, որ Հրանտ Դինքը միայնակ մնաց իր պայքարի ճամբում: Ճիշտ է ասեցի «իր պայքարի ճամբում», որովհետեւ մի կերպ կարծես այդ պայքարը դարձել էր Դինքի պայքարը, երբ մեծ թւով կազմակերպութիւններ միայն բաւարարւում էին նրան կեղծ քաջալերանքներ ու գովեստի խօսքեր շռայլել: Ինչո՞ւ մեր պատմութեան մէջ, միշտ էլ անկախ եւ ուրիշի կնիքով չկնքւած խիզախ ու քաջ մտաւորականները միայնակ են մնացել: Պատասխանը թողնում եմ մտածելու եւ խորհելու ունակութիւն ունեցող անհատներին:
Նշելի է նաեւ, որ Հրանտ Դինքը պատկանում էր այն մարդկանց փաղանգին, ովքեր հաւատացած էին քաղաքացիական ու առանց կոպտութեան պայքարին, ինչպիսին են եղել Գանդին, Մարտին Լուտեր Քինգը, Նելսոն Մանդելան եւ այլք: Նա հայկական իրականութեան մէջ ապացուցեց, որ առանց Ստամբուլը արեան դաշտի վերածելով էլ կարելի է պայքարել թուրքի դէմ եւ նրանից խլել այն, ինչը մինչ օրս անգամ չեր թոյլատրւում խօսել դրանց մասին: Բայց դժբախտաբար նա միայնակ մնաց եւ ճիշտ այդ պատճառով էլ թուրքի համար դիւրին եղաւ նրան ասպարեզից հեռացնելը, եւ ի վերջոյ էլ նրան հեռացրեցին ասպարեզից:
Հետաքրքիրն այն է, որ Դինքը միայն զոհւելուց յետոյ դարձաւ ազգային հերոս ու հազարաւոր մարդիք միայն այդ ժամանակ էր որ քաջութիւն ունեցան ասելու թէ «մենք էլ Հրանտ Դինք ենք» ... :
Եւ այսօր, արդէն երբ չկայ Դինքը, նրա լուսանկարները յայտնւում են ամէն ուր եւ մի կերպ դարձել է մեր դարաւով պայքարի նշանաբաններից մէկը, բայց կրկին անգամ նրա մտքերը մնում են միայնակ ու առանց պաշտպանի, ու անգամ եթէ լինեն մարդիք ովքեր համակրում են Դինքի գործելաոճին ու գաղափարին, չեն ցանկանում այդ մասին բարձրաձայն խօսել, որովհետեւ կայ այն վախը թէ իրենք էլ «դաւաճան», «լրտես», «թուրքիայի գաղտնի գործակալ» եւ նմանօրինակ պիտակներ ստանալով ,ճամբու կէսին միայնակ ու անպաշտպան մնալով կ՛արժանանան Դինքի ու նրա նմանների ճակատագրին:
Դինքը արդէն չկայ, բայց դեռ կայ ու կը գոյատեւի նրա կիսատ թողած պայքարն ու մտքերը:
Ասպարեզը բաց է, թող նրանք, որ կանչում էին «մենք էլ Հրանտ Դինք ենք» ասպարեզ իջնեն: Երանի որ միայն իրական Հրանտ Դինքերը ասպարեզ գան, թէ ոչ, կեղծ «մենք էլ Հրանտ Դինք ենք» կանչողները շատ են ամէն ուր, անգամ մեր համայնքում:

1 Պատգամ:
Sireli Artin Djan.
Shad keghetsig yev shad djishd krutyun men e.Ayn intc vor krer yes polorm al djishd yen.Yes el kez bes yem mdadzum.
Sirov
Osin Elagoz
Post a Comment