«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի պետական մի պաշտոնյա խիստ է արձագանքել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի հրապարակած հայտարարությանը, որով Սաուդյան Արաբիային կոչ էին անում զինված ուժերը դուրս բերել Բահրեյնի տարածքից:
Սաուդյան Արաբիայի պետական պաշտոնյան, Իրանին մեղադրելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու համար, հայտարարել է. «Իրանը անուշադրության է մատնում, որ իրավունք չունի միջամտելու Պարսից ծոցի երկրների ներքին գործերին: Իրանի խորհրդարանը իր հրապարակած հայտարարությամբ անտեսում է տարածաշրջանի երկրների անկախությունն ու ինքնորոշման իրավունքը»։
Հիշեցնենք, որ ցույցերը հանդարտեցնելու նպատակով Սաուդյան Արաբիայի զինված ուժերի մուտքը Բահրեյն խիստ քննադատվել է Իրանի կողմից, որը այդ քայլը որակել է որպես ներխուժում և Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել է դուրս հանել զինված ուժերը Բահրեյնից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment