Ե՞ՐԲ ԵՒ Ի՞ՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ
Երբ 2009-ի ամռանը, Իրանի նախագահական ընտրություններից հետո, իրանական ռեֆորմիստները գրավեցին քաղաքներն ու բողոքի ակցիաներ իրականացրեցին վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ, որոշ քաղաքագետներ ու իրանագետներ մտահոգություն արտահայտեցին, մեկնաբանելով, որ եթե Իրանում իսլամական վարչակարգը փլուզվի, Իրանն անմիջապես մասնատվելու է մի քանի մասի, եւ այդ թվում իրանի ազերիները, անկախություն հռչակելով, Հայաստանի հարավային սահմաններում հաստատելու են Հարավային Ադրբեջան:
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԴԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
Ես միայն ցավում եմ, որ դարեր պետականություն չունենալուց հետո, մի խելացի պետական այրեր չունեցանք, ովքեր, կհասկանային ինչ է երկիր եւ ինչ է պետություն:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ
Ըստ երեւույթի, ՀԱԿ-իշխանության միջեւ տեղի ունեցող երկխոսությունը լուրջ երկրաշարժ է առաջացրել ներքաղաքական դաշտում:
Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանին ապացուցելով, որ ստացել է իր մարտի 12-ի ծաղկաձորյան մեսիջը, մարտի 17-ի հանրահավաքի ընթացքում չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, փաստորեն նրան առաջիկա երկխոսության գործընթացից դուրս թողնելով:
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Ահա կարծես ՀԱԿ առաջնորդի կանխատեսումներն ու մտահոգություններն իրականություն են դառնում, երբ հանրահավաքի մասնակիցները, մերժելով շախմատային դիվանագիտությունն ու քաղաքական նախապայմանները, պահանջում էին նստացույց եւ կտրուկ գործողություններ:
ԵՎ ԱՀԱ Ի՞ՆՉ ՈՃՈՎ Է ԹՈՒՆԻՍԱՆԱԼՈՒ ՀԱԿ-Ը
Այս պահին իշխանությունը գնդակը նետել է ընդդիմության դաշտ, ու հիմա պիտի տեսնել ընդդիմությունը՝ ՀԱԿ-ի գլխավորությամբ, թունիսանալու ի՞նչ մոդել է որդեգրելու՝ Թունիսի ընդդիմադիրների մոդե՞լը, թե՞ հասարակության տարբերակը:
ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆԸ
Մարտի 31-ին «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ իրանագետ՝Արթին Առաքելյանը։
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ, ԽԱՄԵՆԵԻ-ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արդեն երկրի մի շարք բարձրաստիճան հոգևորական առաջնորդներ փորձել են դատապարտել նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշայիի գործողությունները, նրան շեղված ու դավադիր համարելով:
ՈՒՇԸ, ԱՅԼԵՒՍ ՆՈՒՇ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Պատկերացնում եմ, որ եթե հայաստանում էլ ժողովրդական լուրջ ընդվզում առաջանա, հավանաբար Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հայտնվելու են եթերում ու ժողովուրդին բարեկարգումների խոստում են տալու, բայց այդ ժամանակ այլեւս ուշը նուշ չի դառնալու:
ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԱՋԱԿՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ
Արդեն մի քանի օր է, ինչ արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխության ալիքները հասել են Սիրիա: Լուրերի համաձայն արդեն մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել՝ ոստիկանության ու ցացարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:
ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ
Իսլամական աշխարհում դարեր շարունակ իրար են բախվել շիաներն ու սուննիները: Շիաների ճամբարը գլխավորել է Իրանը, իսկ սուննիների կարկառուն ներկայացուցիչն է եղել Սաուդյան Արաբիան, որը փորձել է տարածաշրջանում տարածել «Վահաբի» գաղափարախոսությունը:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ «ԿԱՇԱՌԱԿԵՐ» ԴԱՌՆԱԼ
Պատմության մեջ, երբ իշխանությունները իրենց սեփական ժողովուրդին չեն պաշտպանել անարդարությունների դեմ, ու նրանց անօգնական վիճակում են թողել ագահ ու անկուշտ հրեշների դիմաց, ժողովուրդը ընդվզել ու խորտակել է այդ վարչակարգը:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ. ՄԵԶ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ԴՐԱՆԻՑ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռարձակում է «Աշխարհի հայեր» հաղորդաշարը: Ակնհայտ է, որ հիշյալ նախագիծը «Հայկական աշխարհ» նախագծի բնական շարունակությունն է, որը փորձում է հանդիսատեսին ծանոթացնել աշխարհի լավագույն հայ գործարարներին, նրանց գործունեությանն ու անձնական կյանքին:
ԻՆՉՈ՞Ւ ԻՐԱՆԸ ՈՒՐԱԽ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ինչպես արդեն գիտենք 2011 թվականն էլ սկսվեց մի հսկայական ցունամիով, բայց այս անգամ ոչ թե օվկիանոսն էր հեղեղել աշխարհը, այլ արաբական ժողովուրդը: Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդի ընդվզումից առաջացած ցունամին գահընկեց արեց, արդեն մի քանի տանսամյակ գահին գամված երկու ղեկավարների՝ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին ու Հոսնի Մուբարաքին:
ԻՐԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕԳՈՒՏ Է ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Իրանում կատարվող իրադարձությունների մասին, հայաստանյան ԶԼՄ-ներում հանդիպել եմ մի շարք զարմանալի մեկնաբանությունների, որտեղ մի պահ սկսում եմ կասկածել մեկնաբանների առողջ տրամաբանություն ունենալու վրա:
Փետրվարի 15-ին մի հաղորդման ականատես եղա, որտեղ պրոֆեսորի գիտական տիտղոս ունեցող մեկնաբանը, փորձում էր վերլուծել Իրանում տիրող իրավիճակը ու դրանցից բխող հետևանքները:
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ` ԵԳԻՊՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թեև սոցիալական ցանցերի դերակատարությունը Եգիպտոսի ժողովրդական ընդվզման հարցում շատ է շոշափվել մասնագետների կողմից, բայց պարզվում է, որ այդ երկրի իրադարձությունների մեջ կարևոր դերակատարություն է ունեցել և ունի աշխատավորական գործոնը:
Եգիպտոսի աշխատավորական և արհմիութենական շարժումները տարիներ շարունակ հալածվել են իշխանությունների կողմից:
ԱՐԴՅՈՔ ԵԳԻՊՏՈՍԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՕԳՏԻ՞Ն ԵՆ
Արդեն արաբական երկրներում եռում է տասնյակ տարիներ ընկճված ժողովուրդների արյունը, և որքան թեժանում են կրքերը, նույն չափով արթնանում են ռեֆորմների ցանկությունները արդեն մի քանի տասնամյակ իշխած նախագահների ու թագավորների մեջ:
Մի խոսքով, Թունիսում բարձրացած քամիները գնալով փոթորիկ են առաջացնում արաբա-իսլամական աշխարհում: Արդեն ոչ թե ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներն են վառվում ցույցերի ընթացքում, այլ հենց տվյալ երկրների իշխողների լուսանկարներն ու պաստառները:
ԻՐԱՆԻ ԽԱՂԱՔԱՐԸ ԴԱՐՁԱՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
Այս ընթացքում կարևորություն է ստանում այն, որ Միքաթիի ընկերությունը լուրջ և կարևոր ներկայություն ունի «Հիզբոլլահի» գլխավոր աջակիցներ Սիրիայի և Իրանի բջջային հեռախոսների շուկայում: Investcom-ը, սիրիական SyriaTel ընկերության հետ մեկտեղ, Սիրիայի կառավարության հետ արդեն կնքել է պայմանագիր, որով Սիրիայի բջջային օպերատորները 15 տարով կլինեն այդ երկու ընկերությունների տիրապետության տակ:
Investcom-ը, նաև միավորվելով հարավաֆրիկյան MTN և սիրիական SyriaTel ընկերությունների հետ, անցյալ տարի գնեց Իրանի IranCell պետական ընկերության բաժնետոմսերի 49%-ը:
«ՀԱՑԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԹՈՒՆԻՍՈՒՄ
Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը
ԻՆՉԻ՞Ց Է ՎԱԽԵՆՈՒՄ ԽԱՄԵՆԵԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի ղեկավար Շեյխ Համադ Բին Խալիֆե Ալսանին մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի հետ: Խամենեին հիշյալ հանդիպման ընթացքում արտասովոր մի հայտարարություն էր արել, ըստ որի՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի արձակած ցանկացած վճիռն անվավեր է, որովհետև այդ դատարանը ցուցադրական է
ԹՈՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋԻՆ ՀՈԳՍԸ ՆԵՐՔԻՆ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ
Վերջին ամիսների ընթացքում, բազմիցս՝ հեռուստաալիքների, ռադիոյի, տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով լսում ենք աղանդների «վտանգի» մասին: Նախ պիտի ասեմ, որ մեր եկեղեցին դեռ հստակ չի բնորոշել թե ի՞նչ է աղանդը: Դա պարզվում է հենց հեգեւորականների զանազան զրույցների ու բանավեճերի ընթացքում:
Բայց հարց է առաջանում, թե արդյոք այս պահին աղանդնե՞րն են մեր եկեղեցու միակ խնդիրը: Արդյոք կարելի է ոչ-առաքելական եկեղեցու հավատացյալների վրա ճնշում գործադրելով, նրանց վերադարձնել իրենց ճանապարհից: Միանշանակ պիտի ասեմ ո՛չ:
ԻՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՒԱԿՈԽՈՒՄ
Մութաքին նախ կրավորական դիրքերից ելնելով՝ դրական գնահատեց նախագահի կողմից կատարված կադրային նոր նշանակումները, բայց երբ նորանշանակ խորհրդականներից Համիդ Բաղային Օսմանական Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին հնչեցրեց իր արտասովոր հայտարարությունը՝ հաստատելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, Մութաքին խիստ քննադատեց Ահմադինեժադին
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ
Թե հիշյալ դատարանը, ի վերջո ի՞նչ եզրակացության է հանգելու Հարիրիի սպանության գործում, դեռ պարզ չէ, միայն կարելի է ասել, որ տարածաշրջանի իրավիճակը խիստ բորբոքված է, եւ որեւէ անլուրջ բացահայտում, կարող է կրկին պատերազմի պատճառ դառնալ
Երկու տարի առաջ, Սիդնի քաղաքի բնապահպանութեան գործիչները մի շարժում սկսեցին, որը կոչւում էր «Երկրի ժամը» (Earth Hour): Այդ շարժման նախագծի համաձայն, իւրաքանչիւր տարի, մարտի 28-ին, տեղական ժամով՝ ժամը 8:30 մէկ ժամւայ համար պիտի անջատւեն բոլոր էլեկտրոնային սարքերը: Շարժման նպատակն է, գոնէ մէկ ժամ խնայել երկրի էներգիան: Այս տարի եւս, մարտի 28-ին բազմաթիւ քաղաքներում տեղի ունեցաւ «Երկրի ժամը» ծրագիրը, եւ մէկ ժամւայ համար անջատւեցին էլեկտրոնային սարքերը: Ներքեւում ձեր ուշադրութեանը կ՛յանձնեմ մի քանի լուսանկար տարբեր քաղաքներից, ուր կատարւել է «Երկրի ժամը» նախագիծը:
(Լուսանկարները պարզ տեսնելու համար սեղմէք նրանց վրայ)
Հունաստան
Ֆրանսիա Անգլիա ԱՄՆ, Լաս Վեգաս Հոնկ Կոնգ Աւստրալիա, Սիդնի Շւէյցարիա
Մեծ հավանականութեամբ Wall-E մուլտիկը տեսած կը լինէք, որը վերջին Օսկարի շրջանում մրցանակ շահեց: Պիկսար ընկերութիւնը, որը արտադրել է Wall-E մուլտիկը, իր DVD տարբերակում նաեւ տեղադրել է մի կարճ՝ 7 րոպէանոց մի մուլտիկ, Burn-E անունով: Այդ հետաքրքիր մուլտիկը կարող էք դիտել այստեղ:
ՆՈՐ ԱԼԻՔ - Մի քանի օր է, ինչ անդադար, կամ լսում եմ Սեպ. 11-ի մասին, կամ կարդում եւ կամ էլ զրուցում ընկերներիս հետ: Ի վերջոյ, անցեալ օրը նաեւ կարդացի ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախկին գլխաւոր տնօրեն՝ Ալէն Գրինսպանի գիրքը, որտեղ նա տնտեսագէտի ակնոցով դիտել ու քննարկել էր Սեպ. 11-ի դէպքերը:
Բայց եւ այնպէս, ինչքան էլ, որ ԱՄՆ-ի իշխանութիւնը փորձի քողարկել այդ իրադարձութեան ճշմարտութիւնը, միեւնոյնն է, կան մարդիք, որը լրջօրէն վերլուծում ու քննարկում են Սեպ. 11-ի ճշմարտացիութիւնը: Օրինակի համար, մօտ չորս տարի առաջ, իմ գերմանացի լրագրող ընկերը, ինձ ուղարկեց ֆրանսացի լրագրող եւ քաղաքական գործիչ՝ Թիէրի Մէյսանի հեղինակած «Սեպ. 11՝ Մեծ Սուտ» գիրքը, որը իր հերթին շատ հետաքարքիր էր ինձ համար, եւ բացառիկ իր տեսակի մէջ: (Գիրքը կարելի է գնել «Ամազոն» կայքէջից: Ի միջի այլոց ասեմ, նրանք, որ ծանօթ են պարսկերէն լեզւի, եւ ցանկութիւն ունեն այդ գիրքը կարդալ, թող գրեն ինձ, եւ նրանց կուղարկեմ գրքի պարսկերէն թարգմանութիւնը): Այս գրքից բացի, կայ մի շատ հետաքրքիր վաւերագրական տեսաժապաւեն, որը պատրաստւել է Վիլիամ Լեւիսի եւ Դէյվ Վոնկլայշտ (William Lewis & Dave vonKleist) - ի միջոցով: Նրանք Սեպ.11-ի իրադարձութիւնից գոյութիւն ունեցող փաստերը հաւաքագրելով եւ դրանք լուրջ քննարկելով մի շատ հետաքրքրական եւ անպատասխան մնացած հարցերի են հանդիպել, որը եւ մինչեւ այսօր էլ չեն ստացել իրենց պատասխանը: Միջազգային լրատւամիջոցները այդ հարցեը քննարկելու փոխարեն, միայն հայհոյեցին եւ անպատւեցին ֆիլմի պատրաստողներին: Ֆիլմը կոչւում է «911 Ripple Effect - Lies, Propaganda And A Call For Justice» եւ պատկանում էր The Power Hour ստուդիոյին: Անցեալ տարւայ իմ գրած «Իրան- ԱՄՆ յարաբերութիւնների առեղծւածը» յօդւածում նաեւ խօսեցի մի այլ վարկածի մասին, թէ մեծ հաւանականութեամբ, Սեպ. 11-ը ծրագրւած, եւ կոշտ ասած, ցանկալի հարւած էր ԱՄՆ-ին, եւ ոչ թէ մի քանի աֆղան ահաբելիչների մտքի յղացումը, անկախ դրանից թէ, ով էր դրա գործադրողը, մեզ համար աւելի կարեւոր պիտի լինի դրա պատւիրողների ով լինելը: Ինչ որ է, խօսելը աւելորդ է: Եկեք դիտենք վերը նշած այդ տեսաժապաւենը, եւ յետոյ փորձենք պատասխան գտնել, այնտեղ արծարծւած հարցերի համար: