Wednesday, May 26, 2010

Թւերի խորհուրդը

Այն թւերի համակարգը, որը այսօր մենք օգտագործում ենք (1, 2, 3, 4, 5, 6, ...), կոչւում է Արաբական թւեր (Arabic Numbers): Նաեւ գոյութիւն ունի Հռոմեական թւեր (Roman Numbers) որը դարեր շարունակ այլեւս չի օգտագործւում (I, II, III, IV, V, VI, ...):
Արդեօ՞ք մինչեւ այսօր մտածել էք թէ արաբական թւերը ինչու են այդպէս գրւում:
Պատասխանը հետեւեալն է. Իւրաքանչիւր թիւ ունի իր համապատասխան անկիւնը, որը հաւասար է իր թւի հետ:
Ներքեւի լուսանկարում ամեն ինչ պարզ է դառնում:

Թիւ 1 -ը ունի մէկ անկիւն.
Թիւ 2 -ը ունի երկու անկիւն.
Թիւ 3 -ը ունի երեք անկիւն.
եւ ...
Շատ հետաքրքիր է: Այդպէս չէ՞:

Յ.Գ. Մենք հայերս էլ պատմութեան մէջ ունեցել ենք մեր թւերի համակարգը, որը հիմնւած է եղել այբենարանի վրայ եւ կոչւել է Հայկական Թւահամակարգ: Այդ համակարգը այսօր միայն օգտագործւում է հայկական եկեղեցում:
Եթէ ցանկանում էք ծանօթանալ հայկական թւերի հետ սեղմէք ներքեւի յղումը:

Խելացի ռոբոթ շունը

Առ հասարակ առաջին ֆանտազիաները յայտնւում են գրքերում, եւ յետոյ մուլտֆիլմերում եւ ի վերջոյ ֆիլմերում: Այդ բոլոր փուլերից յետոյ, եթէ այդ ֆանտազիան իրագործւելու ներուժ ունենայ, գիտնականների միջոցով մուտք է գործում իրական աշխարհ:
Այսօր մի շատ հետաքրքիր տեսաժապաւեն եմ ընտրել մեր թեմայի համար: Sony ընկերութիւնը տարիներ է, որ աշխատում է «ռոբոթ շների» նախագծի վրայ, որը եւ մեծ ու կարեւոր արդիւնքների է հասել: Այդ նախագծերից մեկը, որը կոչւում է Little Dog, շատ հետաքրքիր արդիւնքների է հասել: Այդ նորաստեղծ ռոբոթ շունը սովորելու եւ իր սխալը չկրկնելու կարողութիւն ունի: Մի խօսքով նա խելացի է:
Առաջարկում եմ դիտէք ներքեւի տեսաժապաւենը եւ ինքներդ դատեք:

Monday, May 24, 2010

Կոդաւորւած մարդկութիւն


Վերջերս, գիտնականները յայտարարել են, որ մի համակարգի վրայ են աշխատում, որի միջոցով հնարաւորութիւն կունենան ամբողջ ժողովրդին այսպէս ասած կոդաւորել: Այդ չիփը լինելու է բրինձի հատիկի չափ եւ կարեւլի է հեշտութեամբ տեղադրել բոլորի բազուկի մաշկի տակ: Այդ գործիքը իրենից սիգնալներ է արտացոլելու որի միջոցով նախ կարելի կլինի բոլորի գտնւելու վայրը գտնել համացանցի միջոցով: Գիտնականները այդ համակարգը օգտագործելու առավելութիւնը գտնում են դրանում, որ բնական աղետների ժամանակ շատ հեշտ կլինի գտնել կորցւած անհատներին: Եւ կամ այդ չիփը տեղադրելով հիւանդ անհատների մարմնում, հնարաւոր կլինի ամեն վարկյան հսկել նրանց առողջութիւնը:
Պիտի աւելացնել, որ այս պահին Մեքսիկայի անվտանգութեան ուժերը օգտագործում են նման մի համակարգ եւ իրենց անհատների մարմնում տեղադրել են մի չիփ, որի օգնութեամբ նրանք կարող են հեշտութեամբ մուտք գործել իրենց կազմակերպութեան խիստ գաղտնի սենեակներ: Այս համակարգը նաեւ կարող է օգնել ծնողներին, որ մշտապես տեղեակ լինեն իրենց զաւակների գտնւելու վայրից:
Այս համակարգին դեմ են բազմաթիւ անհատներ, եւ այդ թւում նաեւ ես, հիմնւելով այն խնդրի վրայ թէ այդ համակարգով ոչնչանում է մարդու ազատութիւնը: Այս ընդդիմադիրների շարքին աւելանում են նաեւ հաւատացեալ քրիստոնեանները, ովքեր հաւատում են թէ դա աշխարհի վերջին օրերի նշանն է: Ես էլ այդ լուրը կարդալով նման մի թեմա մտքումս ծագեց եւ փորձել եմ դա կիսել ձեր հետ:
Եթէ աւետարանի վերջին գիրքը՝ յայտնութիւնը կարդացած լինեք, այն բաժնում, որը խօսւում է ապագայում գալիք նեռի մասին, գրւած է թէ այդ օրերին բոլոր ժողովրդի մարմնի վրայ մի կնիք է դրոշմւելու եւ ով այդ կնիքը չունեցաւ ոչանալու է նեռի կողմից, այդ կնիքը, որը կոչւում է նեռան կնիք, հէնց յայտնի 666 -ի նշանն է:
Հիմա հետաքրքիրն այն է, որ Յովհաննես առաքեալը, որը յայտնութեան գրքի հեղինակն է, այդ դէպքը նախագուշակե՞լ է , թէ՞ պարզապէս իր ուժեղ պատկերացումով ու ֆանտազիայով, մի նոր տեխնոլոգիայի միտք է առաջարկել մեր օրերի գիտնականներին: Դա դեռ հարցական է, թէ մեր օրերի գիտնականները ներշնչւելով յայտնութեան գրքից են զարգացրե՞լ մարդկութեանը կոդաւորելու միտքը, թէ՞ իրօք նեռի ժամանակներում ենք ապրում: Հաւատացեալները անկասկած պիտի պատասխաննեն «այո՛ նեռի ժամանակներում ենք ապրում եւ դրանք էլ հանդիսանում են որպէս նշաններ»: Բայց մի հարց կարող է առաջանալ մեզ մօտ, եւ դա այն է, որ ի՞նչ տարբերութիւն եւ կամ նմանութիւն կարող է գոյութիւն ունենալ Յովհաննես առաքեալի եւ օրինակ Իյզեկ Ազիմովի, Արթուր Ս. Քլարքի եւ կամ Մերի Շելիի (Ֆրանկշտայնի հեղինակ) միջեւ, չէ որ այս գրողների գրած գրքերի պատմութիւնները, որը ժամանակին ֆանտազիա եւ երեւակայական էին համարւում, այսօր իրագործւած են եւ գոյութիւն ունեն իրական աշխարհում: Օրինակ մի քանի օր առաջ լուրերում յայտնեցին, թէ ԱՄՆ-ում գիտնականները յաջողել են մի նոր եւ մարդու ձեռքի սարքած կեանք առաջացնել, որը եւ շատ նմանութիւն ունի ֆրակշտայնի գրքի հետ: Ուրեմն կարելի՞ է դրա հիման վրայ, Յովհաննես առաքեալի անունն էլ աւելացնել ֆանտաստիկ գրողների ցանկում թէ՞ ոչ: Իմ կարծիքով հնարաւոր է:
Ես անկախ դրանից, որ դեմ եմ մարդկութեանը կոդաւորելու մտքի հետ, եւ անպայման ոչ կրօնական պատճառով, բայց հաւատացած եմ, որ մարդկութեան կեանքի զարգացումը խիստ կապւած է իր ֆանտազիայի հետ, եւ եթէ մարդը չունենայ ֆանտազիա, ուրեմն չի կարող ունենալ նաեւ զարգացում: Մեր դարի բոլոր զարգացումները, ինչպիսին են հեռուստացոյցը, համակարգիչը, ինտերնետը, տիեզերագնացութիւնը, բժշկութիւնը եւ այլն, զարգացել է այն պահին երբ մարդիք փորձել են զարկ տալ իրենց ֆանտազիային:
Բայց այդ բոլորի հետ մեկտեղ նաեւ պիտի աւելացնել, որ մենք պիտի փորձենք զարգացնել դրական ֆանտազիաները եւ կամ այդ ֆանդազիաները օգտւել մարդկութեան օգտին եւ ոչ մարդկութեան սահմանափակման ու ոչնչացման համար: 
Այս թեմայի շուրջ կը ցանկանամ լսել նաեւ ձեր տեսակետները:

Friday, May 21, 2010

«Քահանա» ռոբոթը

Այսօր Ճապոնիան դարձել է ռոբոթների երկիր, ուր մեծ թւով աշխատանքներ կատարւում են ռոբոթների միջոցով: Բայց այս անգամ ճապոնացիները մի քահանա ռոբոթի ականատեսը եղան, երբ 42 ամեայ Tohomiro Shibato -ն, ռոբիթիք ոլորտում համալսարանի դասախօս, եւ 36 ամեայ Satoko Inoue -ն, նոյն այս քահանա ռոբաթի գործարանի աշխատակիցը, որոշեցին իրենց ամուսնական արարողութիւնը վստահել մի ռոբաթի, որը կոչւում է I-Fairy եւ ճապոնական Kokora ընկերութեան արտադրութիւնն է:
Ըստ երեւոյթի, այս զոյկերը իրենց արարքով փորձում են ասել թէ ռոբոթներն էլ զգացումներ ունեն եւ շատ էլ անհոգի չեն:
Այս լուրը ինձ յիշեցրեց «i robat» ֆիլմը: Առաջարկում եմ դիտել այդ ֆիլմը, իհարկէ եթէ չեք դիտել այն:

Monday, May 17, 2010

Երկու հազվագյուտ լուսանկար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար: Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից և ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է և Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են:
 
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր և նշանակալի դեր էր կատարում Արցախի հայության քաղաքական և մշակութային կյանքում: 1920թ. մարտի 23-ին մուսավաթականները` Խոսրով-բեկ Սուլթանովի ղեկավարությամբ, իրագործեցին Շուշիի հայաթափման իրենց վաղեմի ծրագիրը` կազմակերպելով տեղի հայության կոտորածն ու հայկական թաղամասի թալանն ու հրկիզումը: Այդ օրը քաղաքում գտնվող թաթարական զորաջոկատը, որին ավելի ուշ միացան նաև քաղաքի մահմեդականները, իրագործեցին շուրջ 10.000 հայերի կոտորածը, ինչպես նաև քաղաքի հայկական թաղամասի ավերն ու հրկիզումը: Սոսկալի կոտորածից կարողացան խուսափել միայն մի քանի հազար հայեր, որոնց հաջողվեց փախչել քաղաքից: Երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակչության կեսից ավելին կազմում էին հայերը, մոխրակույտերի վերածվեց: Այս եղերական օրվանից հետո Շուշիի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց և քաղաքը զրկվեց իր հայ բնակչությունից: Խորհրդային տարիներին Շուշին շարունկաբար ներկայացվում էր որպես ադրբեջանցի ժողովրդի պատմամշակութային կենտրոն: 1960-1970թթ. Հեյդար Ալիևի (Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1969-1982թթ.) ջանքերով ոչնչացվեցին 1920թ. ողբերգության հետքերը` երբեմնի հայկական թաղամասի շինությունների կիսականգուն ավերակները, որոնք քաղաքում հայկական մշակութային ներկայության և տեղի ունեցած ողբերգության խոսուն վկայություններն են:



Մեր մանկութեան օրերի Մարիոն


Իմ համատարիքները վստահ իրենց մանկութեան տարիներին, ժամերով զբաղւել եւ զւարճացել են համակարգչային խաղերով: Խաղեր, որոնք մեր համար այսօրերին դարձել են յուշ եւ երազ:
Այդ օրերին մի քանի սահմանափակ խաղեր գոյութիւն ուներ եւ մենք, հակառակ այսօրւայ սերունդներին, պարտաւոր էինք մեզ գոհացնել հէնց դրանցով: Բայց հէնց այդ սահմանափակ խաղերի շարքում, կային խաղեր որը գերազանցապէս մեզ գերում էին եւ պարտադրում ժամերով զբաղւել իրանցով, այդ բոլորից մեկը անկասկած Մարիոոն (Mario) էր: Այսօր երբ արդէն խելագարութեան սահմանով բազմացել եւ զարգացել են համակարգչային խաղերը, դեռ ոմանք փնտրում են հէնց իրենց մանկութեան խաղերը:
Եթէ դուք էլ պատկանոում էք այդ մարդկանց շարքին, ահա հնարաւորութիւն ունեք խաղալ Մարիոյի խաղը ձեր համակարգչում:
Ուրեմն առաջարկում եմ երկար մի ձգձգեք եւ քաշելով Մարիոյի խաղը, գոնէ մի քանի ժամանակով փոխադրւեք մանկութեան տարիներ եւ զւարճացեք:

Download Mario flash file
(5.17 MB)

Saturday, May 15, 2010

Թուրքերը նոր խաղ են սկսել

Թուրքիայի վարչապետ՝ Ռաջաբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ հնարաւոր է չմասնակցի Իրանում կայանալիք G-15 երկրների արտգործ նախարարների խորհրդաժողովին, որը կայանալու է կիրակի եւ երկուշաբթի՝ Մայիսի 16-17 -ին Թեհրանում: Նախատեսւած էր, որ Էրդողանը, Բրազիլիայի նախագահ Լոլա Դա Սիլւայի հետ միասին Թեհրանում բանակցեն, Իրանի ատոմական խնդրի շուրջ եւ փորձել ուրանի հարստացման համար նոր ելքեր գտնել:
Իրանը մտադիր էր որ իր հարստացւած ուրաը Թուրքիա փոխադրելով իր վրայից փարատել կասկածանքները: Ճիշտ է, որ իրանի կառավարութեան այդ ծրագիրը մեծ բողոքների ալիք էր առաջացրել երկրում, բայց իրանի կառավարութիւնը փորձում է ամեն միջոցով, մի ելք գտնել իր հարստացրած ուրանի պահպանման եւ անվտանգութեան համար: Ըստ նրանց, Թուրքիան կարող է լաւ թեկնածու լինել, Իրանի հարստացւած ուրանը պահպանելու համար: Այդ իսկ պատճառով, Իրանի կառավարութիւնը անգամ Թուրքիային առիթ ընդձեռնեց որ իրանի գազի 50% -ը միայնակ վառառել միջազգային շուկայում: Կա ինքին խիստ բողոք առաջացրեց եւ բազմաթիւ վերլուծաբաններ այդ գործարքը որակեցին որպէս Իրանի տուրքը Թուրքիային:
Բայց ճիշտ այս օրերին, երբ մօտենում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հրապարակւող նոր սահմանափակումների փաթեթը իրանի համար եւ իրանը կարիք ունի շուտափոյթ կերպով լուծել առկախ մնացած ուրանի հարցը, Թուրքիան յայտարարում է, որ չի մասնակցելու Թեհրանի խորհրդաժողովին, պատճառաբանելով, որ Իրանի ոչ մի դրական քայլ չի կատարել այդ ուղղութեամբ:
Այս բոլորին զուգահեռ, վերջին օրերին մի այլ նորութիւն էլ յայտնւեց լուրերում եւ դա այն էր, որ Ռուսաստանը պատրաստւում է Թուրքիայի համար կառուցել, թուրքերի առաջին ատոմակայանը: Այդ լուրը նաեւ առիթ է տալիս մտածելու թէ արդեօք թուրքերի նոր սկսած խաղում դեր ունի նաեւ ռուսաստանը, թէ միայն արեւմուտքի ճնշումների հետեւանքով է որ թուրքերը նոր պար են սկսել պարել:
Պիտի սպսել, դա շուտով պարզ կդառնայ:

Thursday, May 13, 2010

Ուժեղները աւելի ստախօս են


Հարւարդ համալսարանը վերջերս մի շատ հետաքրքիր ուսումնասիրութիւն է հրապարակել, որի համաձայն, այն անհատները, որոնք իրենց դիրքով ու պաշտօնով աւելի ուժեղ են, շատ աւելի հէշտ են ստում քան օտարները, որոնք համեմատաբար նւազ դիրք ու պաշտօն ունեն:
Յիշեալ ուսումնասիրութիւնը, որը կատարւել է Դոկ. Դանա Քարնիի միջոցով, ապացուցում է, որ երկու խմբի բաժանւած այն ուսանողների խումբը, որոնք զբաղեցրել են որպէս ղեկավար կամ վարիչ պաշտօնները, երբ փորձել են գողանալ մի 100 դոլար արժողութեան մի փաստաթուղթ, հարցաքննութեան պահին հէշտութեամբ կարողացել են դա հերքել եւ ստախօսութեամբ փաստել թէ այդ փաստաթուղթը իրենց մօտ չի գտնւում:
Այդ ուսումնասիրութիւնը ապացուցում է, թէ հասարակութեան մէջ կարեւոր դիրք ունեցող անհատները, հէնց այդ ուժի հիման վրայ կարողանում են աւելի հէշտութեամբ ստել, համեմատ այն անհատների, ովքեր հասարակ դիրք կամ պաշտօն ունեն:

Վերը նշւած ուսումնասիրութիւնը կարդալու համար սեղմեք ներքեւի յղումը

Tuesday, May 11, 2010

Բողոքարար շունը

Յունական ԶԼՄ-ները վերջերս գտել են, որ երբ երկրում անարխիստները բողոքի ցոյց են իրականացնում, միշտ մի շուն է վրայ հասնում եւ խառնւելով բողոքարարների շարքերին, առաջին շարքերում ներկայութիւն է ապահովում իր համար: Վերջին տարիների անարխիստների ցոյցերից պատրաստւած լուսանկարները ապացուցում են, որ տւեալ «քաղաքական» շունը, ոչ մի բողոքի ցոյցում չի բացակայել եւ միշտ ներկայ է եղել անարխիստական ցոյցերին:
Դեռեւս չի բացայայտւել թէ այդ շունը ինչ պատճառով է, որ յատուկ սէր է տածում Յոյն անարխիստների բողոքի ցոյցերին:


Լաւագոյն ակնոցը ձեր համար


Նոր ակնոցի ընտրել եւ գնելը մի բարդ գործընթաց է, յատկապէս նրանց համար, ովքեր խիստ կարեւորութիւն են տալիս իրենց ակնոցներին:
Հէնց այդ պատճառով է, որ շատերը ժամեր շրջում են տասնեակ խանութներ, հարիւրաւոր նոր ակնոց փորձում են եւ ի վերջյ կամ յաջողակ եւ կամ էլ ան յաջող տուն վերադառնում:
Բայց այս ընթացքում, ակնոց արտադրող Warby Parker ընկերութիւնը մի նոր եւ հետաքրքիր ծառայութիւն է տրամադրել իր ակնոցները գնողների համար: Նրանք հնարաւորութիւն ունեն բազմաթիւ ակնոցներ փորձելով իրենց դեմքին, վերջում գնենք իրենց ցանկացած ակնոցը: Հետաքրքիրն այն է, որ այդ բոլոր գործընթացը կատարւում է ինտերնետով եւ ոչ խանութում: Դուք հնարաւորութիւն ունեք մի լուսանկար ուղարկել ընկերութեան կայք էջի վրայ եւ յետոյ բազմաթիւ ակնոցները, հէնց այնտեղ փորձել ձեր լուսանկարի վրայ:
Անկախ դրանից, որ կարելի է դուք կարող չլինեք նոյն ակնոցը գնել տւեալ կայքէջից, բայց փաստը մնում է փաստ, որ մի կարճ ժամանակում, եւ միայն ձեր համակարգչի դիմաց նստած, գտնեք այն ակնոցի ձեւը որը ամենասազականն է ձեր դեմքին:
Ակնոցները փորձելու համար կարող է այցելել այս կայքէջին:

Friday, May 07, 2010

Մենք եւ մեր Երկիրը՝ Մարսից

Այս լուսանկարը նորութիւն չէ, դա պատրաստւել է 2004-ի մարտին, բայց հաստատ չեք տեսել, որովհետեւ ՆԱՍԱ-ն դա նոր է հրապարակել:
Այս լուսանկարը պատրաստւել է Մարսի մոլորակում, եւ այնտեղից փորձել են լուսանկարել մեր Երկիր մոլորակը: Այդ փոքրիկ լուսաւոր կետը, մենք ենք, մեր Երկիր մոլորակը Մարսից դիտւած:

Thursday, May 06, 2010

«Շոկային» մարտավարութիւնը արդէն իրագործւած է

Քաղաքական եւ հասարակագիտութեան ոլորդներում գոյութիւն ունի մի տերմին, որը կոչւում է «Շոկային» մարտավարութիւն: Այդ մարտավարութեան իրագործումը այնպէս է, որ նախ իրականանում է շոկի առաջին փուլը, որը կարող է լինել պատերազմ, ահաբեկչութիւն, յեղաշրջում եւ կամ էլ բնական աղետ: Առաջին փուլի պատճառով հասարակութեան մեջ առաջացած իրարանցումը օգտագործելով, իրականանում է շոկի երկրորդ փուլը, որը առհասարակ լինում է տնտեսական ու քաղաքական մեծ փոփոխութիւն, բնակչութեան տարահանում եւ տեղափոխութիւն եւ այլն: Այդ «շոկը»ունի նաեւ երրորդ փուլ, որն է, ընդիմադիրների ու բողոքողների ձայնի խեղդում է, ամէնհնարաւոր եւ անհնար միջոցներով:

Մարդկային պատմութիւնը բազմիցս ականատես է եղել «շոկային» զանազան մարտավարութեան իրագործմանը: Ցաւալին մեզ համար այն է, որ կարծես մեր համայնքն էլ վերջին տարիներում նման մարտավարութեան ականատեսն է: Դա սկսւեց այն պահին երբ ժողովրդին արգելեցին մայր եկեղեցու շրջափակում կատարեր աւանդական տօները, յատկապէս վարդաւառն ու տրնդէզը: Դրա անմիջապէս յաջորդեց ազգային ու մշակութային հաստատութիւնների աշխատանքի կասեցումն ու շենքերի վաճառումը: Մեր համայնքը արդէն երկու տարւայ ընթացքում ականատես եղաւ երեք հաստատութեան փակմանն ու վաճառմանը՝ երկու դպրոց եւ մեկ միութիւն:

Ինչքան էլ ասենք թէ այդ բոլորի գլխաւոր պատճառը, տնտեսական ճգնաժամն ու երկրի անկայուն իրավիճակն է, բայց պիտի աւելացնել այն, որ երբ ժողովուրդը նման իրավիճակում է յայտնւում, սկսում է վարւել իր բնազդներով, եւ ըստ բնազդի, երբ տեսնում ես, որ քո ղեկավարները ոչ մի ջանք չեն թափում ունեցածը պահպանելու ուղղութեամբ, արդէն մնում է մի ելք, գնալ այնտեղ, որտեղ որ աւելի ապահով պիտի զգաս քեզ, ենթարկւելով մեծամասնութեան տրամաբանութեանը: Եւ այդ մեծամասնութեան տրամաբանութիւնը մեզ մօտ, դա դէպի ԱՄՆ արտագաղտն է:

Եթէ աւելի տարամաբանական նայենք այս հարցին, պիտի գտնենք, որ մեր ղեկավարութեան բոլոր այն յայտարարութիւնները, որը կատարում են արտագաղտի դէմ, չի համապատասխանում իրականութեան, որովհետեւ նրանց մօտ գոյութիւն ունի այն մտայնութիւնը (որը բացայայտօրէն չեն արտայայտւում), որ եթէ ուժի կենտրոնում ունենաս մեծ համայնք կարող էս աւելի դրական քայլեր կատարտլ: Եւ ըստ նրանց այդ ուժի կենտրոնները այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանն է: Դէ մեր ժողովուրդը Իրանից առհասարակ չի արտագախտում դէպի Ռուսաստան, բայց հակառակը, շատ դիւրին գնում է ԱՄՆ: Ուրեմն պիտի ասենք, որ այսօր գոյութիւն ունի մի թաքուն ծրագիր, որի միջոցով փորձում են իրանահայութեանը աւելի համակարգւած ձեւով փոխադրել ԱՄՆ, եւ դա կիրականանայ այն ժամանակ, երբ այլեւս այստեղ մնալու ցանկութիւն եւ կարողութիւն չլինի: Եւ ճիշտ դրա հիման վրայ է, որ այսպէս արագ փակւում ու վաճառւում է մեր համայնքի հաստատութիւնները: Ցանկալի էր, որ մեր այս տեսակետը չհամապատասխաներ իրականութեան, բայց տեսնելով վերջին տարիների կատարւած կործանիչ քայլերը գալիս ենք այն եզրակացութեան, որ այս բոլորը չի կարող պատահականութեան արդիւնք լինել:

Ուրեմն պիտի աւելի աչալուրջ եւ սթափ լինել, ու համախմբւած կերպով կանխել նման կործանարար քաղաքականութիւնները, ինչպէս նախկինում համախմբւեցինք եւ պահպանեցինք մեր դպրոցները, երբ տարբեր իրանական իշխանութիւններ փորձում էին փակել մեր ազգային դպրոցներն ու հաստատութիւնները, այսօր միայն մեր պայքարը արտաքին դաշտից փոխադրւել է ներքին դաշտ, որովհետեւ Հազկերտները այսօր յայտնւել են հէնց մեր համայնքում եւ ոչ այլուր:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը